Պետդեպարտամենտը Թուրքիայից պահանջել է դադարեցնել հորատման աշխատանքները Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում, նշելով, որ այն հղի է տարածաշրջանում լարվածության աճով։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Միացյալ Նահանգները խորապես անհանգստացած են Թուրքիայի կողմից այդ շրջանում ծովային հորատման աշխատանքներ սկսելու մտադրություններից, որը Կիպրոսի Հանրապետությունը հայտարարել է որպես իր բացառիկ տնտեսական գոտի: Այդ քայլը խիստ սադրիչ բնույթ ունի եւ հղի է տարածաշրջանում լարվածության աճով: Մենք հաստատակամորեն կոչ ենք անում Թուրքիայի իշխանություններին դադարեցնել այդ գործողությունները եւ հորդորում ենք բոլոր կողմերին՝ զսպվածություն դրսեւորել»,- ասված է գերատեսչության հայտարարության մեջ:
Նշենք, որ Կիպրոսի առափնյա ծանծաղուտում եւ բացառիկ տնտեսական գոտում գազի հանքավայրեր են հայտնաբերվել և թուրքական կողմը համարում է, որ իրավունք ունի այդ տարածաշրջանի բնական հարստությունների նկատմամբ: Թուրքիան հորատման նպատակով այդ շրջան է ուղարկել «Ֆաթիհ» նավը, որը մայիսի 4-ից գտնվում է Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում։