fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ը ոչ մեծ զորակազմ կթողնի Սիրիայի հարավում ԻՊ-ի դեմ պայքարելու համար. Թրամփ

Չնայած Սիրիայի հյուսիս-արևլքից ամերիկյան զորքերի դուրսբերմանը, Վաշինգտոնը ոչ մեծ կայազոր կթողնի երկրի հարավի Էթ-Թանֆայի շրջանում՝ պայքարելու ԻՊ ահաբեկչական խմբավորման զինյալների դեմ: Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրել է թվիթերյան իր էջում։

«ԱՄՆ-ի ուժերի ոչ մեծ ներկայություն կպահպանվի Սիրիայի հարավի Էթ-Թանֆայի ռազմակայանում, որպեսզի շարունակվի ԻՊ-ի մնացորդների ակտիվության կասեցումը»,-գրել է նա:

Ավելի վաղ Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը հայտնել էր, որ ԱՄՆ-ի նախագահը կարգադրել է ամերիկյան բոլոր զինվորականներին դուրս բերել Սիրիայի հյուսիսից, որպեսզի թույլ չտրվի նրանց ներքաշվելը թուրքական բանակի և քրդական ջոկատների միջև մարտական գործողություններում։

Թուրքիան հոկտեմբերի 9-ից «Խաղաղության աղբյուր» կոչվող ռազմական օպերացիա է սկսել Սիրիայի հյուսիս-արևելքում։ Էրդողանը ավելի վաղ նշել է, որ իրենք ունեն այդ իրավունքը։

Էրդողանն ավելի վաղ ԵՄ-ին սպառնացել էր բացել բոլոր անցակետերը ներգաղթյալների համար։ Գերմանիայից արձագանքել էին, որ Բեռլինը հուսով է՝ երկրում ներգաղթյալների տեղակայման հարցում Անկարան հավատարիմ կմնա ԵՄ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությանը։

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որը, ի թիվս այլ բաների, Պետդեպարտամենտին և ֆինանսների նախարարությանը թույլ է տալիս սահմանափակիչ միջոցներ ձեռնարկել Թուրքիայի դեմ՝ Սիրիայի հյուսիսում նրա ռազմական գործողության համար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ