ԱՄՆ-ն աշխարհի վրա երբևէ գոյություն ունեցած ամենաարդար և բացառիկ երկիրն է. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ը «աշխարհի վրա երբևէ գոյություն ունեցած ամենաարդար և բացառիկ երկիրն է»:

Այս մասին նա հայտնել է ն Անկախության օրվա նախօրեին Ռաշմոր լեռան ազգային հուշահամալիրի մոտ ելույթի ժամանակ:

Հայտնենք, որ Թրամփը ելույթի ընթացքում քննադատական արտահայտություններ է հնչեցրել վերջերս երկրում տեղի ունեցած բողոքի ցույցերի ընթացքում հուշարձաններն ավերողների հասցեին։
Թրամփի կարծիքով՝ նման «անխիղճ արշավի նպատակը պատմությունը ջնջելն է, հերոսներին վարկաբեկելը, արժեքները ոտնահարելը և երեխաներին կարծրատիպեր պարտադրելը»։ Նախագահը հայտարարել է, որ «ձախաթևյան մշակութային հեղափոխությանը» չի հաջողվի զրկել իրենց կենսակերպից կամ ազատությունից։

Ամենաթարմ