fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ն, Չինաստանը և Ռուսաստանը կարող են կրճատել սպառազինության ծախսերը. Թրամփ

Նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ԱՄՆ-ը, Չինաստանը և Ռուսաստանը կարող էին համաձայնության գալ պաշտպանության ծախսերի կրճատման շուրջը և այդ միջոցները ծախսել ինչ-որ այլ բանի վրա։

«Մենք բոլորս` ԱՄՆ-ը, Չինաստանը և Ռուսաստանը, միլիարդավոր դոլարներ ենք ներդնում զենքի, ներառյալ միջուկային զենքի բնագավառում, ինչը ծիծաղելի է: Ես կարծում եմ, որ դրանում ոչ մի իմաստ չկա»,- ասել է Միացյալ Նահանգների ղեկավարը՝ Սպիտակ տանը ՉԺՀ-ի Պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեի հետ կայացած հանդիպման ժամանակ:

«Երեք երկրները կարող են համախմբվել և դադարեցնել այդ ծախսերը, դրանք ծախսել ինչ-որ ավելի արդյունավետ բանի վրա՝ երկարաժամկետ խաղաղության հասնելու համար»,- նշել է նա:

Թրամփի խոսքով՝սպառազինությունների արտադրության ծախսերի կրճատման շուրջ երկխոսությունը «կարող է դառնալ երկրորդ փուլը» Չինաստանի հետ առևտրական համաձայնագրի կնքումից հետո:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ