ԱՄՆ-ն Ադրբեջանին և Հայաստանին հրավիրել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում գործընկերների հանդիպմանը, որը տեղի է ունենալու Վաշինգտոնում։
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը Ադրբեջանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:
«Ես ակնկալում եմ, որ երկու երկրներն էլ կմասնակցեն միջոցառմանը, ընդհանուր առմամբ, 30 գործընկեր երկիր»,- հավելել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականը։

