fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ը կարող է Թուրքիային կրկին ներառել F-35 կործանիչների ծրագրում

ԱՆկարայում ԱՄՆ պետքարտողարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը CNN Turk-ին տված հարցազրույցում անդրադարձել է թուրք-ամերիկյան հարաբերություններին, ինչպես նաև ամերիկյան գերժամանակակից F-35 կործանիչների ծրագիր Թուրքիային վերադարձնելու մասին։

Վաշինգտոնը Թուրքիային այդ ծրագրից դուրս էր թողել, երբ Անկարան որոշել էր Ռուսաստանից S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգեր գնել։

Ըստ Նուլանդի՝ պատժամիջոցները կապված են ՌԴ-ից S-400 ՀՕՊ համակարգերի գնման հետ։

«CAATSA-ի պատժամիջոցները կապված ենՄոսկվայից C-400 ՀՕՊ համակարգեր գնելու՝ Թուրքիայի որոշման հետ։ Հենց դա է հանգեցրել CAATSA-ի պատժամիջոցներին: Մենք Patriot ՀՕՊ համակարգերի վաճառքի վերաբերյալ բանակցություններ էինք վարում, և մինչ բանակցությունները շարունակվում էին, Թուրքիան գնաց այլ ուղղությամբ։ Անկեղծ ասած, եթե մենք կարողանանք լուծել C-400-ի խնդիրը, ԱՄՆ-ը հաճույքով կընդունի Թուրքիային F-35-ի ընտանիք»,- Ermenihaber-ի փոխանցմամբ՝ նշել է նա։

Նա հավելել է, որ եթե խնդիրը լուծվի, կողմերը կկարողանան վերադառնալ F-35-ի շուրջ բանակցություններին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ