fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ն մեղադրում է ՌԴ-ին՝ Օդեսայի նավահանգստի հրթիռակոծման համար

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը պաշտոնական հայտարարություն է տարածել՝ մեղադրելով Ռուսաստանի Դաշնությանը՝ Օդեսայի նավահանգստի հրթիռակոծման համար։

«Սև ծովով ուկրաինական գյուղմթերքների արտահանումը վերականգնելու գործարքի ավարտից ընդամենը 24 ժամ անց Ռուսաստանը խախտեց իր պարտավորությունները՝ հարձակվելով պատմական նավահանգստի վրա, որտեղից, այս պայմանագրի համաձայն, կրկին հացահատիկ և գյուղատնտեսական ապրանքներ կարտահանվեն։ Կրեմլը շարունակում է անտեսել միլիոնավոր խաղաղ բնակիչների անվտանգությունը՝ Ուկրաինայի վրա շարունակվող հարձակումներով։ Ռուսաստանը զրկում է Ուկրաինային տնտեսական կենսունակությունից, իսկ ողջ աշխարհին՝ պարենային ապրանքներից՝ փաստացի արգելափակելով Սև ծովը »,- ասվում է Բլինքենի հայտարարության մեջ։

Բլինքենը Twitter-ում նաև գրել է, որ կասկածի տակ է դնում երեկ կնքված համաձայնագրին ՌԴ հավատարմությունը և մեղադրել շուկա սննդամթերք հասցնելու հարցում ՄԱԿ-ի, Թուրքիայի և Ուկրաինայի աշխատանքը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ