ԱՄՆ-ում Boeing-ն ընկել է գետը

Հրապարակող՝

Եթովպիայում ավիաաղետից զոհերի հարազատները դատի են տվել Boeing-ին

Ամենադիտվածներ

Boeing 737 ուղևորատար ինքնաթիռն ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Ջեքսոնվիլ քաղաքի մոտակայքում ընկել է գետը: Այս մասին հայտնում է Heavy-ն։

Ինքնաթիռում 135 ուղևոր և անձնակազմի 7 անդամ է եղել։ Ինքնաթիռը գետն է ընկել Ջեքսոնվիլի օդանավակայանից օդ բարձրանալուց անմիջապես հետո։

Նախնական տեղեկություններով՝ զոհեր չկան։ 21 ուղևոր վնասվածքներով հոսպիտալացվել է։

CBS-ի տվյալներով՝ ինքնաթիռը պատկանում է Miami Air ընկերությանը, որը չարթերային թռիչքներ է իրականացնում։

Դեպքի վայրում փրկարարներ են աշխատում։

 

Ամենաթարմ