ԱՄՆ-ում չեղարկվել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումները

Ամն-ում կորոնավիրուսի պանդեմիայի տարածման պատճառով որոշում է կայացվել չեղարկել ապրիլի 24-ի ոգեկոչմանն առընչվող բոլոր միջոցառումները:

Նման որոշում են կայացրել Լոս Անջելոսի Միացյալ Մարմինը, Միացյալ Հայ Երիտասարդները և Հայոց Ցեղասպանության Հանձնախումբը. նրանք ծրագրել էին իրականացնել ա) Ուխտագնացություն դեպի Մոնթեբելլոյի Հայոց Ցեղասպանության զոհերի հուշահամալիր բ) Քայլարշավ ցույց Փոքր Հայաստան, Լոս Անջելոս  գ) Բողոքի ցույց Լոս Անջելոսի Թուրքական հյուպատոսության առջև:

Վերոհիշյալ կազմակերպությունները կայացրել են նման որոշում ոչ միայն ելնելով զուտ բարոյական նկատառումներից, այլ նաև հետևելով տեղական իշխանությունների առողջապահական կանոնակարգին, որոնք ստեղծվել են Կորոնավիրուսի տարածումը մեղմացնելու և կյանքեր փրկելու համար:

Մենք շարունակում ենք մնալ հավատարիմ Հայ Դատի պահանջնրին և շարունակելու ենք մեր աշխատանքները ուղված Հայոց Ցեղասպանության արդար լուծորոշմանը՝ պահանջելով ճանաչում Թուրքիայի կառավարությունից, ինչպես նաև արդար փոխհատուցում: Թեպետ մենք չենք կարողանալու միասնական բողոքի ձայն բարձրացնել Ապրիլի 24-ին, մենք գիտակցում ենք, որ մեր միասնական աշխատանքները պետք է տարվեն տարին 365 օր: Մենք կշարունակենք լինել միասնական և մեր ձայնը լսելի կդարձնենք մեր 1,5 միլիոն զոհերի համար: Առաջիկա օրերին մենք կհայտարարենք Ապրիլ 24-ի ոգեկոչման այլ ծրագրերի մասին, որոնք կփոխարինեն ավանդական հավաքներին:

Մենք շնորհակալություն ենք հայտնում Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների Տան Պալատին և Սենատին Հայոց Ցեղասպանության ճանաչման, ինչպես նաև ճշմարտությունը և արդարությունը վերահաստատելու համար: Շնորհակալ ենք նաև իրենց անկոտրուն աշխատանքների համար այս անորոշ և դժվար ժամանակներում:

Մենք հուսով ենք և աղոթում ենք, որ այս համաճարակը շուտով կվերջանա ու մեր համայնքը էլ ավելի կհզորանա:

Միացյալ այս հանձնախումբը ձեզ մաղթում է ամենայն բարիք: Մնացեք միշտ առողջ և ապահով:

Աղբյուրը` news.am:

Ամենաթարմ