ԱՄՆ-ում դրամահավաքի արդյունքում 600 հազար դոլար հատկացվեց «City of smiles» հիմնադրամին

Հրապարակող՝

Սա շատ ավելի լուրջ թեմա է, քան կարող է թվալ, և ես անպայման կանդրադառնամ դրան. Աննա Հակոբյան

Հիմնական դրամահավաքը, որն արվեց Նյու Յորքից ու Մեմֆիսից, կատարվեց հիմնականում գալա ընթրիքների ժամանակ: Հավաքվեց մոտ 600 հազար դոլար: «Կարծում եմ, որ մոտ ժամանակներս պիտի որ ստանանք, քանի որ ժամանակ է պահանջվում, որպեսզի գումարները հասնեն մեզ: Մեր այցի շատ կարևորագույն արդյունքներից մեկն էլ Մեմֆիսում մանկական քաղցկեղի հետազոտական կենտրոնի հետ համագործակցությունն է: Ստեղծվել է Գլոբալ ալյանս, և Հայաստանը հանդես եկավ որպես անդամակցած առաջին երկիր: Այդ անդամակցությունը շատ կարևոր է՝ գիտական համագործակցության, բժիշկների վերապատրաստման առումներով:

Բացի դրանից, Հայաստանում կբացվի մանկական պալիատիվ բաժանմունք, որի շինարարությունը կսկսվի հուլիսին, հավանաբար, այն կբացվի մինչև տարեվերջ: Այդպիսի կենտրոն առաջինն է լինելու Հայաստանում,- ամփոփելով ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի այցը ԱՄՆ՝ այսօր լրագրողների հետ զրույցում ասել է «City of smile» հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանը:

Ամենաթարմ