ԱՄՆ Օկլահոմա նահանգում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:
Այս մասին հայտնել է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
Երկրաշարժը տեղի է ունեցել Օկլահոմա Սիթիից 70 կմ դեպի հյուսիս-արևելք: Օջախային գոտին գտնվել է 6 կիլոմետր խորության վրա:
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։