ԱՄՆ-ում երթեր են ընթացել ընդդեմ աբորտի իրավունքի սահմանափակման

Հրապարակող՝

2018 թվականին Christie՚s աճուրդային տան հասույթը կազմել Է 7 մլրդ դոլար

Ամենադիտվածներ

Երկուշաբթի ամբողջ Միացյալ Նահանգներով ընթացել են երթեր ընդդեմ աբորտի իրավունքի սահմանափակման: Դժգոհության ալիք է առաջացրել նախօրեին Ալաբամա նահանգում ընդունված օրենքը, որն առավելագույնս սահմանափակում է կանանց աբորտի իրավունքները:

Բողոքի նման ցույցերից մեկը տեղի է ունեցել Վաշինգտոնում Գերագույն դատարանի շենքի մոտ, որը 46 տարի առաջ որոշում էր ընդունել հանրահայտ «Ռոուն ընդդեմ Ուեյդի» գործով: Այն աբորտի իրավունքը հաստատել էր համադաշնային մասշտաբով: Նահանգների մեծ մասը, սակայն, մտցրել է որոշակի սահմանափակումներ:

Ավելի քան 50 կազմակերպություն միավորվել են #ԿասեցնելԱրգելքները հեշթեգի և «Իմ մարմինն է՝ իմ ընտրությունը» կարգախոսի ներքո: ԱՄՆ մայրաքաղաքում ցույցին ներգրավվել են հարյուրավոր ակտիվիստներ և նույնիսկ Դեմոկրատական կուսակցությունից առաջադրված նախագահի մի քանի թեկնածուներ:

«Ես հանուն սրա պայքարել եմ 60-ական թվականներին, և այսօր կրկին այստեղ եմ ու չեմ կարողանում դրան հավատալ: Սա տեղի է ունենում այն պատճառով, որ Թրամփն է իշխանության: Նա փորձում է ցանկացած միջոցով մեծացնել ընտրական բազան: Դա սարսափելի է»,- ասել է ակտիվիստներից Փեմ Լեքլենդը, որը Planned Parenthood կազմակերպության անդամ է:

Ամենաթարմ