fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ը Չինաստանին մեղադրել է մուսուլմաններին «համակենտրոնացման ճամբարներում» պահելու մեջ

ԱՄՆ-ը մեղադրել է Չինաստանին ավելի քան մեկ միլիոն մուսուլմանների «համակենտրոնացման ճամբարներում» պահելու մեջ, գրում է The Guardian-ը։

Ինչպես նշում է պարբերականը, դա Վաշինգտոնի ամենակտրուկ հայտարարություններից մեկն է, որը դատապարտում է Պեկինին ազգային փոքրամասնությունների հանդեպ վերաբերմունքի պատճառով։

«Չինացիները անվտանգության ուժերն օգտագործում են չինացի մուսուլմաններին համակենտրոնացման ճամբարներում զանգվածաբար պահելու համար»,- ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարության ասիական քաղաքականության պատասխանատու Ռենդալ Շրիվերը Պենտագոնում ճեպազրույցի ժամանակ, երբ քննարկվում էր Չինաստանի ԶՈւ-ն։

Նա նաև նշել է, որ այնտեղ պահվող մուսուլմանների թիվը կարող է հասնել 3 մլն-ի։

Շրիվերը պնդել է, որ իր օգտագործած տերմինը, որը զուգորդվում է նացիստական Գերմանիայի հետ, այս հանգամանքներում նորմալ է համարվում։

Ինչպես նշում է պարբերականը, Ռենդալ Շրիվերի հայտարարությունները կարող են մեծացնել լարվածությունը Չինաստանի հետ, որը բավական զգայուն է միջազգային քննադատության հանդեպ և այսպես կոչված «համակենտրոնացման ճամբարները» ներկայացնում է որպես կրթական կենտրոններ, որոնց հիմնանպատակը իսլամական ծայրահեղականության սպառնալիքի կանխումն է։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ