ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն պահանջում է, որ Իրանը իրեն դրսևորի «նորմալ» երկրի պես:
Չնայած Իրանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը 2015 թվականին դադարեցվել էր՝ Միացյալ Նահանգները, միակողմանիորեն դուրս գալով Իրանի հետ միջուկային պայմանագրից, կրկին սկսել է կիրառել պատժամիջոցներ:
2015 թվականին «վեցյակը» (Ռուսաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ֆրանսիա, Գերմանիա) և Իրանը արդեն հասել էին իրանական միջուկային խնդրի կարգավորման պատմական համաձայնության: Միասնական ծրագիր էր ընդունվել, որի միջոցով Իրանի ֆինանսական և տնտեսական պատժամիջոցները մասամբ հանվել էին:
Մայք Պոմպեոն նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն մտադիր է Իրանի նավթային արտահանումը հավասարեցնել 0-ի:

