«МедикФорум» պորտալը թվարկել է ոսկորներն ամրացնող հինգ մթերքներ։
Քունջութի սերմեր
Դրանք պարունակում են բջջանյութ, ինչպես նաև օմեգա-3 ճարպաթթուներ, որոնք կարող են նվազեցնել խոլեստերինի մակարդակը, նվազեցնել բորբոքումներն օրգանիզմում և ապահովել ուղեղի և նյարդային համակարգի անխափան աշխատանքը: Ձեր սննդակարգում ավելի շատ սերմեր ներառելու համար փորձեք քնջութի սերմեր ցանել ձեր սիրելի աղցանի վրա:
Ընդեղեն
Ընդեղենը պարունակում է ոսկորներն ամրացնելու համար մեծ քանակությամբ սննդանյութեր, ինչպիսիք են մագնեզիումը, կալցիումը և ֆոսֆորը, որոնք ոչ միայն ամրացնում են ոսկորները և ոսկրային զանգվածը, այև կանխում են այդ զանգվածի կորուստը, նվազեցնում են տագնապայնությունը և օգնում քնել: Բացի կալցիումից, ընդեղենը կարող է ձեզ լրացուցիչ սննդարար նյութերով ապահովել։
Սոյայից մթերքներ
Տոֆուն, տեմպեն և սոյայի տարբեր ըմպելիքները հարուստ են ոսկորներն ամրացնող սպիտակուցներով, թեև դրանք պարունակում են բուսական միացություններ, որոնք կարող են խանգարել կալցիումի յուրացմանը:
Խաչածաղկավոր բանջարեղեն
Կանաչ տերևավոր բանջարեղենը, որոնք նաև կոչվում են խաչածաղկավորներ, պարունակում է ոսկորների առողջության համար մի շարք օգտակար սննդանյութեր, ինչպիսիք են վիտամին K-ն և կալցիումը: Խաչածաղկավոր բանջարեղեններից են սպանախը, շաղգամի կանաչին, կաղամբն ու ծաղկակաղամբը, բրոկոլին:
Ընկուզեղեն և թուզ
Պարունակում են ոսկորների համար անհրաժեշտ սննդանյութեր, ինչպիսիք են մագնեզիումը և ֆոսֆորը: Այս հանքանյութերը կարող են միասին աշխատել, որպեսզի բարելավեն ոսկորների հանքային խտությունը, որն էլ, իր հերթին, կկանխի այնպիսի հիվանդությունները, ինչպիսին է օստեոպորոզը:
Առողջ ոսկորների համար մարդուն անհրաժեշտ են հավասարակշռված սննդակարգի բոլոր սննդարար նյութերը: Երբ երիտասարդ եք, մարմինն ավելի արագ է կարողանում նոր ոսկորներ ձեւավորել, և ոսկրային զանգվածն ավելանում է: Ուստի, քանի դեռ ժամանակ կա, սկսեք ուտել այս մթերքները՝ ոսկորների առողջության համար:


