fbpx
Հասարակություն

Պետք չէ սպասել աղետին, այլ եզրագծել ու աշխատանք անել ամրանալու և արարելու համար․ Նարեկ Այվազյան

Azat TV մեդիանախաձեռնության համահիմնադիր Նարեկ Այվազյանը գրառում է կատարել Facebook-ում:

«Սգալու մեջ մրցույթ անող «բոշա-փչացած» աննամուսությունը գալիս է ապացուցելու, որ հիմա չկա մեր ժողովրդի իշխանությամբ կառավարելու արժանի ուժ:

Մեր ժողովուրդն ավելիին է արժանի, ուղղակի գիտակցությունը պետք է հանրային օգտագործման նյութ դարձնի, որպեսզի իր ներսում փայփայած, բայց օրհասական ժամին իրեն պաշտպանող հերոսները գան կառավարելու պետական ապարատը:

Աշխարհաքաղաքաքական ռասկլադներով, հանձնելու, հանձնվելու վախերով ու պարտությանը համակերպվելու քարոզով մի տարվեք: Աղետ, եթե չբերեն թշնամիներն ու նրանց օրթախները, ապա մենք կբերենք մեր խելոք գլխին, եթե ուշքի չգանք ինքներս մեր համար ստեղծած մղձավանջից:
Դրա համար պետք չէ սպասել աղետին, այլ եզրագծել ու աշխատանք անել ամրանալու և արարելու համար: Հավաքական գիտակցության է պետք գալ: Ստեղծել անհնարինը, որ մեզ կպաշտպանի և ձեռք բերել դաշնակիցներ, ովքեր մեզ կսատարեն»,- ասված է գրառման մեջ։

https://www.facebook.com/NarekMasisAyvazyan/posts/5085092631502590

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ