fbpx
Իրավական

Անչափահասները թունավորվել են խատուտիկ ուտելու հետևանքով

Մայիսի 20-ին, ժամը 21.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Արագածի բաժին հաղորդում է ստացվել, որ «թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Գեղարոտ գյուղի 3 անչափահաս բնակիչ:
Պարզվել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում, իրենց տանը կից հողամասում խատուտիկ բույս ուտելու հետևանքով:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ