Անչափահասը դիտավորությամբ վնասել է խաղասրահի համակարգիչները

Հրապարակող՝

Անչափահասը դիտավորությամբ վնասել է խաղասրահի համակարգիչները

Հուլիսի 7-ին, ժամը 22.16-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ ինչոր մեկն ուզում է կոտրել Տերյան փողոցի խաղասրահի համակարգիչները:

Դեպքի վայր մեկնած ոստիկանները բաժին են ներկայացրել 15 և 12 տարեկան պատանիների: Նրանցից մեկը դիտավորությամբ վնասել էր համակարգչային խաղասրահի երեք համակարգիչները:

Տուժողից ընդունվել է հաղորդում:

Նշանակվել է փորձաքննություն:

Վնասի չափը պարզվում է:

Նախապատրաստվում են նյութեր:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

Ամենաթարմ