«Ռեյմսի» ղեկավարությունը շարունակում է գլխավոր մարզչի պաշտոնի թեկնածուի փնտրտուքները։
Ըստ Footmercato-ի, ֆրանսիական ակումբի կարճ ցուցակում հայտնվել են «Լե Հավրի» գլխավոր մարզիչ Լուկա Էլսները, ՊՍԺ-ում Քրիստոֆ Գալտիեի նախկին օգնական Ժոաո Սակրամենտոն, «Յանգ Բոյզի» նախկին մարզիչ Ժոել Մագնինը, «Սերկլ Բրյուգեի» գլխավոր մարզիչ Միրոն Մուսլիչը, ինչպես նաև Դավիդե Անչելոտին՝ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի որդին և օգնականը։
Նշվում է, որ «Ռեյմսը» վճռական է որոշում կայացնել նոր մարզչի հարցում մինչև նախամրցաշրջանային մարզումների մեկնարկը։
Անցած 2023/2024 մրցաշրջանի ավարտին «Ռեյմսը» զբաղեցրել է Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակի 8-րդ տեղը՝ վաստակելով 46 միավոր։