Մայիսի 23-ից 26-ն անցկացվել են ճամբարային հավաքներ

Հրապարակող՝

Մայիսի 23-ից 26-ն անցկացվել են ճամբարային հավաքներ

N զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողները մայիսի 23-ից 26-ն անցկացրել են ճամբարային հավաքներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Մշակվել և իրականացվել են անհատական ու խմբային վարժանքներ, խաղարկվել հարձակման, պայմանական հակառակորդի տեղակայման վայր ներթափանցման և շրջանաձև պաշտպանության կազմակերպման փոխհամաձայնեցված գործողություններ։

Անցկացվել են նաև տարբեր տրամաչափի զենքերից հրաձգության պարապմունքներ։

Ամենաթարմ