fbpx
Քաղաքականություն

Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամներն անդրադարձել են խաղաղության ուղղված ջանքերին

ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Գևորգ Պապոյանը, խմբի անդամներ Մարիամ Պողոսյանը, Նարեկ Բաբայանը և Ռուստամ Բաքոյանը հունիսի 16-ին Իրանում հանդիպել են ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ:

Կողմերը բարձր են գնահատել երկու պետությունների բարեկամական հարաբերությունները, որոնք հարյուրավոր տարիների պատմություն ունեն և կառուցվել են փոխվստահության ու փոխադարձ հարգանքի հիման վրա:

Պատգամավորները համոզմունք են հայտնել, որ նման հանդիպումներն ու փոխայցերը նպաստում են տարբեր ոլորտներում հայ-իրանական բարեկամական հարաբերությունների խորացմանն ու ընդլայնմանը:

Ընդգծվել է Իրանի իշխանությունների և ժողովրդի ջերմ վերաբերմունքը հայ համայնքի նկատմամբ, նշվել, որ հայերն ակտիվ դերակատարություն ունեն երկրի հասարակական-քաղաքական, մշակութային կյանքում:

Անդրադարձ է եղել հետպատերազմյան իրավիճակին, մի շարք հումանիտար խնդիրների լուծման կարևորությանը, տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված ջանքերին:

Քննարկվել են երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացմանը, գյուղատնտեսության, էներգետիկայի և մի շարք այլ ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր:

Զրուցակիցներն ընդգծել են Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության հիմնման կարևորությունը, ինչպես նաև Թավրիզում՝ Հայաստանի գլխավոր հյուպատոսություն բացելու անհրաժեշտությունը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ