Ինչպես հիշում եք, ՈւԵՖԱ-ն պատժել էր «Մանչեսթեր Սիթիին»՝ ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները խախտելու համար, ու թիմին զրկել առաջիկա 2 մրցաշրջաններին եվրագավաթներին մասնակցելու իրավունքից։
Այս հարցի շուրջ համախմբվել են նաև անգլիական 8 ակումբներ, որոնք ցանկանում են «Ման Սիթիին» զրկել առաջիկա Չեմպիոնների Լիգային մասնակցելու հնարավորությունից։
Ըստ Daily Mail-ի, այդ թիմերն են՝ «Շեֆիլդ Յունայթեդը», «Լիվերպուլը, «Չելսին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Արսենալը», «Լեսթեր Սիթին», «Վուլվերհեմփթոնը», «Տոտենհեմը» և «Բարնլին»։ Ակումբների ներկայացուցիչները փաստաբաններ են վարձել՝ ապորտային արբիտրաժային դատարան դիմելու համար։