ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ մարտի 10-ին N զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումներից մեկի զինծառայողներն անցկացրել են անհատական և խմբային ուսումնական վարժանքներ:
- Նորից ապատեղեկատվություն՝ Ադրբեջանի ՊՆ-ից․ հայկական կողմը հերքել է այն
- Հերթական ապատեղեկատվությունը՝ Ադրբեջանից․ հերքել է ՀՀ ՊՆ-ն
«Մշակվել են հարձակման և շրջանաձև պաշտպանության ընթացքում խմբի փոխհամաձայնեցված գործողությունները: Զինծառայողները ներթափանցել են պայմանական հակառակորդի տեղակայման վայր, չեզոքացրել դիմադրությունն ու առգրավել անհրաժեշտ փաստաթղթերը»,- ասվում է հաղորդագրության մեջ։