ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը դեմ չէ իր ընկերություններում ստուգումներ անցկացնելուն: Այս մասին նա ասաց այսօր՝ հունվարի 20-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում։
«Ոչ թե 5, այլ 25-30 ընկերություն ստուգումների մեջ են առաջին օրվանից, նախկինում էլ ստուգել են, ստուգում են, թող ստուգեն, ինչ կապ ունի դա»,-նշել է նա։
Պատասխանելով լրագրողի հարցին, թե կարիք կա խորհրդարանը ցրելու, Ծառուկյանն ասաց, որ անհրաժեշտ է աշխատանք անել, այլ ոչ թե խորհրդարանը փոխել:
«Արդեն տարի ու կես երկու տարի ժամանակն է աշխատանք կազմակերպել, ծրագրավորել, պլանավորել, աշխատացնել, իրականացնել արտադրություն, տնտեսություն, զարգացում , մշակում, թե չէ հիմա խորհրդարանը լուծարվեց, մյուսն եկավ, ոչ մի բան չի փոխվելու, փոխվելու է հիմնական տեսակը, որ պետք է աշխատանք կազմակերպվի, ձևավորում լինի, արդյունավետ լինի, ուղղությունները լինեն, ներդրումներ լինի, որ մշակեն, արտադրեն էստեղ և կարողանան իրացնեն»,-ասաց նա: