Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան Իվ Լե Դրիանն իր բրիտանացի գործընկերոջ հետ հանդիպումից հետո խոսել է Brexit-ի համաձայնագիրը վավերացնելու անհրաժեշտության մասին. հայտնում է РИА Новости-ն:
«Այսօր առավոտյան ես հանդիպել եմ իմ բրիտանացի գործընկեր Ջերեմի Հանթի հետ, խոսել ենք Brexit-ի մասին: Անհրաժեշտ է արագորեն առաջ գնալ համաձայնեցված համաձայնագրի վավերացման հարցում, որպեսզի երաշխավորենք կարգավորված Brexit»,- գրել է նա իր թվիթերյան էջում:

