Սամվել Գևորգյանը Facebook-ի իր էջում գրել է․
«ԱՆԽԵԼՔ «ՁԵՌՆԵՐԵՑԸ»
Հովհաննես Թումանյանի «ԱՆխելք մարդը» հեքիաթի մոտիվներով ⤵️⤵️⤵️
Ժամանակով մի մարդ կար. որքան աշխատում էր, որքան չարչարվում էր, դարձյալ միևնույն աղքատն էր մնում։ Մտածումա, Էտ ոնցա՞ լինում, հարևանս խանութա բացել, բարեկամս գնումա դրսից ապրանքա բերում, ծախումա, էրէկվա էրէխեքն էլ ամեն մեկը մի բանով զբաղվումա, ու լավ էլ ապրում են։ Էտ ինչի՞ իմ մոտ չի ստացվի ո՞ր։
Հուսահատված նա թախտից վեր է կենում, թե՝ պետք է գնամ գտնեմ Աստծուն, տեսնեմ` ես երբ պետք է պրծնեմ այս աղքատությունից, ու ինձ համար խնդրեմ, որ մի բիզնես մտածի, մի գործ դնեմ, դառնամ ձեռներեց, փող աշխատեմ ու լավ ապրեմ։
Ճանապարհին մի ուրիշ մարդ պատահեց.
― Առաջ բարի, մարդ-ախպեր, ո՞ւր ես գնում,― հարցրեց նա։
― Գնում եմ Աստծու մոտ,― պատասխանեց «ձեռներեցը»,― դարդ ունեմ ասելու։
― Դե որ գնաս Աստծու մոտ,― պատասխանեց նա,― ասա մի մարդ էլ կա, գիշեր-ցերեկ գործընկեր է ման գալիս, որ հետը բիզնես անի, բան չի գտնում, ասա՝ մինչև ե՞րբ պետք է էսպես մնա:
― Լա՛վ,― ասաց «ձեռներեցը» ու շարունակեց ճանապարհը։
Շատ գնաց թե քիչ, պատահեց մի լավ աղջկա, սիրուն, բոյով, խելացի։
― Ո՞ւր ես գնում, ախպեր,― հարցրեց մասնագետ աղջիկը։
― Գնում եմ Աստծու մոտ։
― Երբ որ Աստծուն տեսնես,― աղաչեց սիրուն աղջիկը,― ասա այսպիսի մի մասնագետ կա՝ խելացի, աշխատասեր, նվիրված, բայց չի կարողանում նորմալ գործ գտնի. ի՞նչ պիտի լինի նրա ճարը։
― Կասեմ.― խոստացավ «ձեռներեցը» ու գնաց: Երկար գնաց, թե կարճ գնաց, մենակ ինքը գիտի, պատահեց մի մեծ գյուղի գյուղամեջում նստած պարապ-սարապ մարդկանց:
― Ո՞ւր ես գնում, ա՛յ ճամփորդ,― հարցրեց նրանցից մեկը։ ― Գնում եմ Աստծու մոտ։
― Դե կանգնի՛ր, մի երկու խոսք էլ ես ասեմ,― խնդրեց նրանցից ամենատարիքովը,― Աստծուն կասես՝ այս ի՞նչ բան է. էս մեծ գյուղը ստեղծել ես ու մի հատ գործունյա մարդ չկա, գործ դնի, աշխատատեղ բացի, մեր ժողովրդին պահի:
Այս էլ լսեց «ձեռներեցը» ու շարունակեց ճանապարհը։
Այնքան գնաց, մինչև գտավ Աստծուն։
― Բարի օր,― ասաց «ձեռներեցը» ու կանգնեց Աստծու առաջին։
― Բարով եկար,― պատասխանեց Աստված,― ի՞նչ ես ուզում։
― Էն եմ ուզում, որ ամեն մարդի էլ հավասար աչքով մտիկ անես, մեկին ավար չանես, մյուսին՝ խավար. ես այնքան տանջվում, աշխատում եմ, չեմ կարողանում մի կարգին բիզնես դնեմ, իսկ շատերը, որ իմ կեսի չափ էլ չեն աշխատում, հարուստ ու հանգիստ ապրում են։
― Դե գնա, հիմի կհարստանաս, քո բախտը տվեցի, գնա վայելի՛ր,― ասաց Աստված։
― Էլ բան ունեմ ասելու, Տե՛ր,― ասաց «ձեռներեցը» ու պատմեց էն մարդու, սիրուն աղջիկ մասնագետի ու գյուղի ալևորի ասածները:
Աստված բոլորի պատասխանը տվեց, և «ձեռներեցը» շնորհակալություն արավ ու հեռացավ։
Վերադարձին պատահեց գյուղամեջի մարդկանց, ովքեր էլի պարապ նստած էին գյուղամեջի ծառի տակ։
― Մեզ համար ի՞նչ ասաց Աստված,― հարցրեց նրանցից մեկը։
― Ասաց, ձեր գյուղի մեջ ու գյուղի մեջ լիքը գործ կա, ֆերմա բացեք, խոտը լիքնա սարերում, հավաքեք, կով պահեք, միսն ու կաթը վաճառեք ու ապահով ապրեք ձեր համար,― պատմեց «ձեռներեցը» ։
― Էլ ո՞ւր ես գնում այ մարդ,―.միաձայն ասեցին գյուղացիք, արի՛ դու ֆերման բացի, հա՛մ քեզ օգուտ կլինի, հա՛մ մեզ, դու կհարստանաս, գյուղն էլ կապրի իրա համար։
― Չէ՛, ես ժամանակ չունեմ, շտապում եմ,― պատասխանեց «ձեռներեցը»,― Աստված ինձ բախտ տվեց, ես շուտով պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ,― ասաց ու գնաց։ Հետո սիրուն աղջիկը, էն մասնագետը էլի, պատահեց ու ճամփորդ «ձեռներեցի» առաջը կտրեց.
― Ի՞նչ լուր բերիր ինձ համար։
― Աստված ասաց՝ դու պիտի քեզ համար մի կարգին գործունյա մարդ գտնես, իրա մոտ աշխատես, այն ժամանակ էլ տխուր չես լինի, ուրախ ու երջանիկ կլինես։
― Դե որ այդպես է, արի՛, դու ինձ գործ տուր, ու եղիր իմ կյանքի մտերիմ ընկերը,― թախանձեց աղջիկը «ձեռներեցին» ։
― Չէ՛, ես քեզ մասնագետ խաղացնելու ժամանակ չունեմ, Աստված ինձ բախտ է տվել, պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ,― ասաց նա ու հեռացավ։
Ճանապարհին սպասում էր էն մարդը, ով գործընկեր էր փնտրում, հեռվից հենց որ տեսավ «ձեռներեցին», վազեց առաջը կտրեց։
— Հը՛, Աստված ի՞նչ ասաց։
― Ախպեր, Աստծու մոտ գնալիս քեզանից հետո մի սիրուն մասնագետ աղջիկ ու մի խումբ գյուղացիք էլ պատահեցին: Աստծուն պատմեցի, ասաց. «Աղջկանն ասա՝ իրան համար մի գործունյա մարդ գտնի, համ էլ կյանքի ընկեր կլինի՝ կբախտավորվի, գյուղացիքին էլ ասա՝ ձեր գյուղում մի ֆերմա բացեք, աշխատեք, ապրեք, կյանքը վայելեք»։ Եկա իրանց պատմեցի Աստծու խոսքերը. Գյուղացիք թե բա՝ դե արի, դու գործ դիր մեր գյուղում, աղջիկն էլ թե՝ ես հենց քո հետ եմ ուզում աշխատեմ ու քեզ եմ ընտրում ինձ որպես կյանքի ընկեր։ Ասացի. «Չէ՛, ախպեր, չեմ կարող, Աստված ինձ բախտ է տվել, պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ»։
— Իսկ ինձ համար ի՞նչ ասաց Աստված,— հարցրեց սոված մարդը։
― Քեզ համար էլ ասաց՝ պարապ էնքան ման կգաս, մինչև մի անխելք «ձեռներեց» կգտնես, ում լիքը լավ բան եմ ցույց եմ տվել, իրա ասածները կլսես ու կանես էն, ինչ ինքնա պատմում։
— Էլ քեզանից անխելք «ձեռներեց» ո՞րտեղից գտնեմ,— ասաց էտ գործունյա մարդը, իմացավ աղջիկ մասնագետի ու գյուղի տեղը, ճանապարհեց անխելք «ձեռներեցին» ու գնաց գտնելու գյուղն ու աղջկան:
ՀԳ: Երկնքից երեք խնձոր է ընկավ. Մեկը խակ, մեկը ցուրտը տարած, մեկն էլ որդնած: Երեքն էլ ընկավ անխելք «ձեռներեցի» գլխին: Որովհետև, խնձորները ընկնելու ժամանակ, էտ անխելքը պառկած իրենց տան պատշգամբի թախտին, աչքը ջուր կտրած, նայում էր գյուղի ճամփին ու սպասում իր բախտին, որ Աստված էր խոստացել։
ՀԳ2։ Բոլոր համընկնումները չարաբաբաստիկ պատահականություններ են»:
https://www.facebook.com/samvelbsc/posts/10213904200592372


