fbpx
Քաղաքականություն

Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Բելառուսի զորահանդեսին ադրբեջանցիների մասնակցությունը

Ադրբեջանի բանակի զինծառայողները մասնակցելու են Բելառուսի անկախության օրվա կապակցությամբ Մինսկում անցկացվող զորահանդեսին։ Լրագրողներից մեկն այսօր այս առնչությամբ ՀՀ ԱԳՆ խոսնակին խնդրեց ներկայացնել Երևանի դիրքորոշումը ՀԱՊԿ գործընկերոջ կողմից Հայաստանի հակառակորդին նման հրավեր ուղարկելու վերաբերյալ։

«Դա որևէ երկրի սուվերեն իրավունքն է՝ իր մոտ անցկացվող միջոցառումներին հրավիրել ցանկացած գործընկերոջ», – ասաց Աննա Նաղդալյանը։

Ինչ վերաբերում է հայկական պատվիրակության մասնակցությանը, Նաղդալյանը խոստացավ ճշտել՝ հրավեր եղե՞լ է, թե՞ ոչ։

Մինչ այս ՀՀ ՊՆ կայքում հրապարակվել էր հաղորդագրություն այն մասին, որ հայաստանցի զինծառայողները զորահանդեսին մասնակցելու են։

«Բելառուսի պաշտպանության նախարարի հրավերի համաձայն՝ ՀՀ զինված ուժերի պատվո պահակային վաշտի դրոշակակիրները կմասնակցեն Մինսկի ազատագրման 75-րդ տարեդարձի և Բելառուսի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ հուլիսի 3-ին Մինսկում կայանալիք ռազմական շքերթին»,- ասված է հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ