Լաչինի միջանցքի փակումը ունի ծանր հումանիտար հետևանքներ և հետ է գցում խաղաղության գործընթացը: Այս մասին թվիթերյան միկրոբլոգում նշել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը:
«Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը վերականգնել ազատ տեղաշարժը միջանցքով։ Առաջ գնալու ճանապարհը բանակցություններն են:
Էներգետիկ ենթակառուցվածքի աշխատանքի ցանկացած կասեցում, իսկ մենք տեսել ենք էներգետիկ ենթակառուցվածքների աշխատանքի կասեցման մասին հաղորդագրությունները, կարող է խորացնել հումանիտար ճգնաժամը, հատկապես ձմռան ամիսներին: Անընդունելի է ԼՂ քաղաքացիական բնակչությանն այս կերպ վնասելը»,- նշել է նա: