fbpx
Հասարակություն

Եթե ուզում եք պայքարել բարձր արժեքների համար, ապա սկսեք անպատժելության ու անիրավության դեմ պայքարից

Բարոյական անկման մեջ գտնվող ամբոխ է դառնում մեր հասարակության մի զգալի մասսա, որին նպաստում է արտաքին ճնշումները և քաղաքական ակտիվ ուժերն՝ իրենց մեդիալաթերով։
Ոչ մի ցենզ չկա, երբ գործը մեծ փողերին է վերաբերվում։

Մոռացե՞լ եք, երբ մի խումբ մարդիկ բողոքի միջոցառում էին անում ու անկախ իրենց նպատակների ու ցանկությունների ազնվությանը վանկարկում էին՝ *զի տղա։

Երբեք չեն ուշանում բարոյազրկման ավելի վայրի դրսևորումներ, երբ հանրային գործիչները ատելություն, բռնություն ու պղծություն են քարոզում կամ հենց իրենք են այդպիսին հանդիսանում։

Սա նոր չի սկսել, սա երկար տարիներ կա՝ դեգրադացվում են ազգային արժեքները, արժեքների հանդեպ ընկալումը։ Տմարդի գործիչները համամարդկայինին հակադրում են ազգայինը, մարդկայինին հակադրում են ժողովրդավարությունը։ Դրանից ովքե՞ր են օգտվում։ Տրիվիալ է՝ օգտվում են թշնամական պետությունները, կրիմինալը, օլիգարխիան։ Հետևանքը վաղուց աչք է ծակում։ Իբր չե՜ք նկատում։

Ոչ ոք չի կարող ժխտել, որ հայհոյանքներով խտացված լայվերի առաջ հերթ կանգնող, առօրյա բառապաշարում անդադար յոթպորտանի հայհոյանքներից օրգազմ ապրող մեծ զանգված կա։

Բայց այդ ո՞վ համարձակվեց լողազգեստով հայտնվել շատրվենների մոտ, որը նվիրված է «սուրբ» քաղաքի 2800 ամյակին։ Մի քաղաքում, որը բռնաբարված է տարբեր հակաէսթետիկ շինություններով։ Քաղաք, որ քարշ է գալիս բամբասանքի ու նեղ մտածելակերպի տիրույթներում։ Ինչու՞ խալաթով չի մտել ջուրը։ Անառակ։ Ամենավերջին բառերով ինչ ասես ասում է ինչ-որ մեկը, և գնում հարևանի տանը համապատասխան «թեյախմության»։

Հարցը այն չէ, որ դա ընդունելի չէ մեր ժողովրդի մեջ կամ հանրային վայրում։ Երկար կարելի է քննարկել դա՝ հակադիր օրինակներ բերելով։ Հարցն այն է, որ Հայաստանից պոռնոկայքերի դիտելիությունը շատ բարձր մակարդակի վրա է։ Սեռաքաղցը չունի սահմաններ։

Ոչ վաղ անցյալում քաղաքի այդ մասում՝ հարակից տարածքում տարատեսակ սեռական կողմնորոշման մարմնավաճառներ էին վխտում, սակայն ոչ մեկ դուրս չէր գալիս մերժելու, նույնիկս, երբ անցուդառնողներին վնասում էին։ Հազվադեպ մարդիկ էին արձագանքում, այն էլ ստիպված կամ վրեժի համար։

Քննադատեք, բայց իրոք սկսեք ձեր վարքագծին մեծ նայել կամ կողքից նայել, թե ինչ զանգվածի կետրոնում եք հայտնվել և ինչ եք խոսում։ Ամեն մեկդ որպես անձ ձեր վարքագծին նայեք, ոնց եք ցիտում և տարածքում ամենաանբարոյականների խոսքերից ու հրճվում անդադար, դարձնում իրենց ձեր ու մյուսների հերոսները, և հետո բողոքում մի բանից, որ ամենաանբարոյականներն ուղղակի դեռ չեն արել,։ Ու եթե անեին, ապա ով իմանա, թե դուք դա էլ չէիք կրկնօրինակելու, և ձեր տանը, շրջապատում ու հրապարակային դրսևորումներում վերարտադրեիք։

Ազգային արժեք եք ուզու՞մ պահեք ու պաշտպանեք։ Անդրադարձեք լողազգեստով կնոջը, բայց միանշանակ է, որ ճգնաժամի մեջ եք։ Այդ տենդենցը պետք է իսպառ կտրել։ Դա խոսքի ազատության սահմանափակմամբ չպետք է արվի, այլ մարդկանց պետք է զտելու կարողությամբ օժտել։ Եվ եթե իրոք ուզում եք պայքարել բարձր արժեքների համար, կեղծ չլինեք, ապա սկսեք անպատժելության ու անիրավության դեմ պայքարից, որոնք բոլոր ոլորտներում խարխլել են մեր քաղաքը, երկիրը և այսօր էլ շարունակվում է Հաստիս լեռան վրա։

Ես լայն զանգվածների հետ համատեղ պայքարելու մասին դադարել եմ մտածել։ Բայց որակյալ՝ առողջ դատողությամբ ու արժեքներ կրող մարդկանց հետ ուղի կանցնեմ։ Ինձ համար նշմարել եմ, թե ովքեր են այդ կարող մարդիկ, բայց դեռ իրենց մեջ եռ չի եկել։ Այսինքն թեթև տաքանում են, երբ լողազգեստի պես ապուշ դրսևորումները ազդում է իրենց վրա, բայց լրջագույն խնդիրներին անհաղորդ են։

Ճգնաժամի աճը իրենց վրա էլ է ազդելու, իրենց է ուղիղ իմաստով կպնելու և ճար չեն ունենալու անհաղորդ մնալու։ Բան չի մնացել։

Նարեկ Այվազյան

Azat TV մեդիանախաձեռնության հիմնադիր

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ