fbpx
Սպորտ

Անրին կգլխավորի MLS-ի ակումբներից մեկը

«Նյու-Յորք Ռեդ Բուլզ» ակումբի ղեկավարությունը որոշել է Թիերի Անրիին նշանակել թիմի գլխավրո մարզչի պաշտոնում: Այդ մասին պաշտոնապես կհայտարարվի հաջորդ շաբաթ, հայտնում է Sky Sports-ը:

Անրիի համար Ամերիկյան ակումբը դարձել է վերջինը պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում:

Թիերիի առաջին ակումբը որպես մարզիչ՝ եղել է «Մոնակոն», որը նա գլխավորել է 2018 թվականին: 3 ամիս անց ֆրանսիական ակումբը Անրիին հեռացրել է զբաղեցրած պաշտոնից:

MLS-ի ընթացիկ մրցաշրջանում «Նյու-Յորք Ռեդ Բուլզը» Արևելյան կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականն է զբաղեցնում:

Հիշեցնենք, որ Անրին 2010-ից 2014 թվականներին հանդես է  եկել «Ռեդ Բուլզում»: Նրա ակտիվում 52 գոլ կա 135 խաղում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ