Պորտուգալիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակ է տարել սոցիալիստական կուսակցության թեկնածու Անտոնիու Ժոզե Սեգուրուն: EFE գործակալության հաղորդմամբ, քվեների ավելի քան 95%-ի հաշվարկից հետո նա ստացել է 66,14% ձայն, իսկ նրա մրցակից, ծայրահեղ աջ «Chega!» կուսակցության թեկնածու Անդրե Վենտուրան, ստացել է 33,86% ձայն:
Պորտուգալիայի աջ կենտրոնամետ կառավարության ղեկավար Լուիշ Մոնտենեգրոն արդեն հայտարարել է, որ պատրաստ է Սեգուրուի հետ «դրական և կառուցողական» համագործակցության: Սեգուրուն կդառնա վերջին 20 տարվա ընթացքում Պորտուգալիայի նախագահի պաշտոնը զբաղեցրած առաջին սոցիալիստը։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը շնորհավորել է Սեգուրուին հաղթանակի կապակցությամբ՝ նշելով, որ եվրոպական ընդհանուր արժեքներին Պորտուգալիայի աջակցությունը «ամուր է մնում»։

