Հասարակություն
18:30 03/11/2019

Անթույլատրելի չափերի են հասել վիրավորանքներով ուղեկցվող «քննարկումները». Արման Թաթոյան

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Անթույլատրելի չափերի են հասել «քննարկումները», որոնք պարզապես ուղեկցվում են վիրավորանքներով ու արժանապատվությունը նսեմացնելով:

Ագրեսիան ու նյարդային լարված, հաճախ մասերի պառակտված, իրար մեղադրող քննարկումները սոցիալական մեդիայում գնալով աճում են։ Սրան ավելանում է նաև մարդկանց աննախադեպ մեծ ընդգրկվածությունը սոցիալական ցանցերում։

Այս վիճակն ակնհայտորեն վտանգում է հանրային համերաշխությունը։

Անհրաժեշտ է ունենալ բովանդակային, իրական քննարկումներ և վերլուծություններ ու դրանց վրա հիմնված հետևություններ կամ արդյունքներ»,- նշել է նա։

Անթույլատրելի չափերի են հասել «քննարկումները», որոնք պարզապես ուղեկցվում են վիրավորանքներով ու արժանապատվությունը…

Geplaatst door Arman Tatoyan op Zaterdag 2 november 2019

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ