քննարկումներ
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Անդորրայի Իշխանապետության ԱԳ նախարարի հետ
Նոյեմբերի 18-ին Թունիսում գտնվող Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Անդորրայի Իշխանապետության ԱԳ նախարար Մարիա Ուբակ Ֆոնտի հետ։ Հայաստանի և Անդորրայի ԱԳ նախարարներն անդրադարձել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում համագործակցության զարգացման հեռանկարներին: Այս համատեքստում քննարկվել են զբոսաշրջության, կայուն զարգացման, վերականգնվող էներգետիկայի ոլորտներում արդյունավետ փոխգործակցության հաստատման հնարավորությունները: Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել համատեղ քայլեր…
Մոսկվայում հայտարարել են ամանորյա միջոցառումների չեղարկմանն քննարկումների մասին
Մոսկվայի քաղաքային դուման հայտարարել է մայրաքաղաքում ամանորյա և սուրբծննդյան միջոցառումները չեղարկելու վերաբերյալ քննարկումների մասին։ Համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել պատգամավոր, մշակույթի և զանգվածային հաղորդակցությունների հանձնաժողովի նախագահ Եվգենի Գերասիմովը, հաղորդում է «Moscow speaking» տելեգրամյան ալիքը։ «Կարծում եմ՝ մենք կքննարկենք իրավիճակը Մոսկվայի քաղաքային դումայի հաջորդ նիստում։ Եկեք քննարկենք չեղարկման անհրաժեշտությունը: Դա կլինի մեկ շաբաթից»,- ասել է Գերասիմովը։…
Այս վիճակից դուրս գալու համար, այո, պետք է քննարկումներ ունենալ. Քոչարյանը՝ Փաշինյանի հետ նույն սեղանի շուրջ նստելու մասին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը անդրադարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նույն սեղանի շուրջ նստելու և քննարկումներ ունենալու հարցին: Սեպտեմբերի 28-ին մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողը հետաքրքրվեց՝ Քոչարյանը պատրա՞ստ է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նույն սեղանի շուրջ նստել և քննարկում ունենալ, եթե օրակարգում լինի պայքարի և Հայաստանի համար նոր ճանապարհներ բացելու հարցը: «Մարդիկ չգիտես ինչու ֆիքսվել…
ԱԺ-ում սկսվել են գալիք տարվա պետբյուջեի նախնական քննարկումները
ԱԺ-ի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովները Վահե Ղալումյանի և Գևորգ Պապոյանի նախագահությամբ հուլիսի 8-ին կայացած համատեղ նիստում քննարկել են 2023 թ. պետական բյուջեի նախնական տարբերակը` համապատասխան մասով: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի խոսքով` 2023-2025 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրերով նախարարությունը նախատեսել է…
Քննարկումներ են եղել Հայաստանի և Ֆրանսիայի համագործակցությանն առնչվող հարցեր
«Եվրոսատորի 2022» սպառազինության միջազգային ցուցահանդեսին մասնակցելու նպատակով Փարիզում է գտնվում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: Հունիսի 13-ին կայացել է Կարեն Բրուտյանի և Ֆրանսիայի Հանրապետության զինված ուժերի նախարար Սեբաստիան Լեքորնի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստանի և Ֆրանսիայի համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանին
Հուլիսի 15-ին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանին և Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայրենիք-Սփյուռք հարաբերություններին, համահայկական օրակարգի առաջմղմանը վերաբերող հարցեր: «Նիկոլ Փաշինյանը ողջունել…
Դեսպան Թումանյանը ընդունել է Իրանի կառավարության անդամին
Հուլիսի 2-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանը հունիսի 30 հանդիպել է Իրանի էներգետիկայի նախարարի տեղակալ Հոմայուն Հայերիի հետ: Հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է․ «Քննարկվել են Հայաստան-Իրան երրորդ բարձրավոլտ գծի կառուցման ծրագրի իրականացման ընթացքը, երկու երկրների միջև էլեկտրական հոսանքի փոխադարձ մատակարարումների կազմակերպման խնդիրները: Դավիթ Սահակյանը…
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է Էմանուել Մակրոնին
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Փարիզ կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Նախագահի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Վրաստանի և Ֆրանսիայի նախագահները Ելիսեյան պալատում քննարկել են երկու երկրների միջև երկկողմ քաղաքական և տնտեսական հարաբերությունների ակտիվացման և զարգացման, տարածաշրջանում ընթացող զարգացումների, տարածաշրջանում ԵՄ դերի և Սևծովյան անվտանգության հարցերը: Thank you for a very…
Ալիևն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է, որ ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ` կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Քննարկվել են ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների՝ ԼՂ հարցով 2020 թ. նոյեմբերի 9-ին ու 2021 թ. հունվարի 11-ին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման գործնական հարցեր: Հատուկ ուշադրություն է հատկացվել Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցության ու տնտեսական…
Ընթանում են քննարկումներ՝ Ստեփանակերտում տեղադրված արձանի վերաբերյալ
Ստեփանակերտի քաղաքապետարանը տեղեկացնում է․ «Հարգելի հայրենակիցներ, Ստեփանակերտի «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի տարածքում տեղադրված բանալու տեսքով արձանի շուրջ սոցցանցերում տարաբնույթ քննարկումներին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ ընթանում են քննարկումներ հասարակական և գիտական շրջանակներում՝ այդ արձանը տվյալ տարածքում տեղադրելու նպատակահարմարության շուրջ: Սպասում ենք մասնագիտական եզրակացությանը՝ վերջնական որոշում կայացնելու համար: Հիշեցնենք, որ Ստեփանակերտի «Մենք ենք մեր սարերը»…
Լուկաշենկոն ու Ալիևը քննարկել են իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին
Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունը հայտնում է, որ այսօր հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Բելառուսի և Ադրբեջանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Իլհամ Ալիևը: Այս մասին հայտնում է Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունը: «Ադրբեջանի նախագահը մանրամասն տեղեկացրեց հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին, Ադրբեջանի դիրքորոշումը հայտնեց որոշ ժամանակ առաջ տեղի ունեցած հայտնի միջադեպի վերաբերյալ: Ինչպես շեշտեց Ալեքսանդր…
Քննարկվել են Տավուշում գյուղատնտեսության ոլորտի արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այսօր հանդիպել է ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում ծրագրի ղեկավար Պասկալ Բոկկերսի հետ: Ինչպես տեղեկացնում են Տավուշի մարզպետարանից, հանդիպման ընթացքում քննարկվել են Տավուշի մարզում գյուղատնտեսության ոլորտի արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր։ Պասկալ Բոկկերսը ներկայացրել է մարզում իրականացված ծրագրերը: Այնուհետև քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում մարզում դրական տեղաշարժերը և մի շարք այլ նախագծեր, որոնք…
Տեղի կունենա ԱԺ խորհրդի նիստ․ օրակարգում արտահերթ նիստ հրավիրելու հարցն է
Այսօր՝ ժամը 16-ին, տեղի կունենա ԱԺ խորհրդի նիստ, որի օրակարգում արտահերթ նիստ հրավիրելու հարցն է։ «Հիմք ընդունելով 2021 թվականի մայիսի 14-ին՝ ժամը 18.00-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը , ինչպես նաեւ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության «Ազգային ժողովի խորհրդին միջնորդությամբ դիմելու մասին» որոշումը , առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի…
Վաղը Ուռուտ գյուղում հանքի թեմաներով նախատեսված են լսումներ
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Օլեգ Դուլգարյանը գրառում է կատարել Facebook-ում և հայտնում է, որ վաղը մայիսի 14-ին, ժամը 12-ին Լոռու Ուռուտ գյուղում հանքի թեմաներով նախատեսված են լսումներ։ «SOS Ուռուտ, Վաղը գնում ենք կանգնենք ուռուտցիների կողքին, Վաղը մայիսի 14-ին, ժամը 12-ին Լոռու Ուռուտ գյուղում հանքի թեմաներով նախատեսված են լսումներ։ Ուռուտցիների ճնշող մեծամասնությունը…














