Արցախի Հանրապետության նախագահը հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ:
Օրակարգում հանրապետության ներքին և արտաքին մարտահրավերներն էին:
Զեկուցումներով ներկայացել են եկել պաշտպանության, արտաքին գործերի ու տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարները:
Ներկայացված հարցերի շուրջ տեղի են ունեցել շահագրգիռ քննարկումներ, որոնց արդյունքում Արայիկ Հարությունյանը մի շարք հանձնարարականներ է տվել պետական գերատեսչությունների ղեկավարներին:

