fbpx
Առողջապահություն

Ապացուցվել է խմելու ջրի պլաստիկ տարաների վնասակարությունը

Ջինանի համալսարանի չինացի մասնագետները զգուշացնում են, որ խմելու ջրի համար նախատեսված պլաստիկ փաթեթավորումը պարունակում է առողջության համար վտանգավոր մի շարք քիմիական միացություններ։ Գիտնականները նման եզրակացության են հանգել այդ տարաների քիմիական բաղադրության երկարատև ուսումնասիրության հիման վրա:

Փորձարկումն ացկացվել է մի քանի փուլով։ Գիտնականները վեց պլաստիկ շիշ են հավաքել տարբեր մայրցամաքներից՝ Աֆրիկայից, Ամերիկայից, Եվրոպայից և Ասիայից: Այնուհետև դրանք մանրազնին վերլուծության են ենթարկել՝ բացահայտելով դրանց քիմիական բաղադրությունը, գրում է PlanetToday-ը։ Գրեթե բոլորը պարունակում էին ցնդող օրգանական միացություններ, այդ թվում՝ բազմաթիվ թունավոր միացություններ, ինչպիսիք են ալկանները, ալկենները, սպիրտերը, ալդեհիդները, կարբոնաթթուները և այլն։ Նյութի ժամկետանցման, բարձր ջերմաստիճանի ազդեցության կամ վնասման դեպքում այդպիսի միացությունները ավելի շատ են ներթափանցում ջրի մեջ:

Ճիշտ է, գիտնականները հանգստացնում են. այդ նյութերի խտությունը ջրի մեջ այնքան էլ բարձր չէ: Բայց խնդիրն այն է, որ դրանք կուտակվում են օրգանիզմում։ Բացի այդ, մենք միկրոպլաստիկ ենք ստանում նաև ծորակի ջրից, սննդից, օդից և այլն: Ուստի, հետազոտողները խորհուրդ են տալիս նվազեցնել ռիսկերը՝ ջուրը գնելով ապակե տարաներով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ