fbpx
Տեսանյութեր

Ապամոնտաժվեց ճարտարապետական արժեք ներկայացնող շենքի տեսքը աղավաղող կրպակը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Երևանի Բաղրամյան 1 հասցեում՝ մայթին, տարիներ շարունակ շահագործվող կրպակն ապամոնտաժվում է: Հարևանությամբ տնտեսական գործունեություն սկսող տնտեսվարողը քաղաքի այս հատվածը պատշաճ տեսքի բերելու նպատակով գնել է կրպակն ու ապամոնտաժում է այն: Կրպակից հետո կապամոնտաժվի նաև դեպի սրահ տանող ապակեպատ մուտքը, որն աղավաղում է ճարտարապետական արժեք ներկայացնող շենքի տեսքը: Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանը, կարևորելով նախաձեռնությունը, վստահեցնում է՝ համայնքն ամեն կերպ աջակցելու է քաղաքի շահը գնահատող տնտեսվարողներին:

Ի դեպ, նախորդ տարի ապամոնտաժվել են նաև Բաղրամյան պողոտայի 1 և 2 հասցեներում գտնվող շենքերին փակցված գովազդային վահանակները։

https://www.facebook.com/YerevanCityHall/videos/644420926447081/?v=644420926447081

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ