fbpx
Առողջապահություն

ՀՀ-ում մեկ օրում քովիդից ապաքինել է 50-ից քիչ մարդ

Հայաստանի Հանրապետությունում հունվարի 17-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 347785 դեպք, որոնցից 333655 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 4594 պացիենտ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ երեկ կատարվել է 4040 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է 168 նոր դեպք, ապաքինվել են ևս 46-ը։ Մեկ օրում հիվանդությունը խլել է 1 մարդու կյանք։

Ըստ աղբյուրի, առայսօր կորոնավիրուսի հետևանքով մահվան 8020 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1516 է: Մինչ այս կատարվել է 2 644 655 թեստավորում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ