Իհարկե, ԱՊԼ-ի թիմ մարզելու ցանկություն ունեմ: Այս մասին ասել է Լոնդոնի «Տոտենհեմ»-ի նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն։
«Ֆուտբոլում ամեն ինչ էլ կարող է պատահել, և ես չեմ ցանկանում գուշակություններ անել:
«Տոտենհեմ»-ի հետ հրաշալի պահեր եմ անցկացրել: Մրցաշարային աղյուսակում մենք ավելի առաջ էինք, քան «Արսենալը»:
Դա շատ կարևոր էր թիմի երկրպագուների համար»,-ասել է Պոչետինոն: Այս մասին հաղորդում է Mirror-ը:
Հիշեցնենք, որ արգենտինացի մարզիչը «Տոտենհեմը» գլխավորել է 2014-2019 թվականների ընթացքում:
Նրա գլխավորությամբ ակումբը հասել է մինչև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որտեղ պարտվել է Յուրգեն Կլոպի գլխավորած «Լիվերպուլ»-ին: