Սեպտեմբերի 10-ին Արցախի ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել Մարտունու շրջանի Խերխան գյուղի «Նիսիբին տեղ» կոչվող տեղամասում անհայտ անձանց կողմից ապօրինի 164 հատ տարբեր տեսակի և տրամագծի ծառեր հատելու մասին:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ նշված ծառահատումները կատարել են Կոլխոզաշեն գյուղի բնակիչներ 1983թ. ծնված Ա. Ա.-ն, 1958թ. ծնված Օ. Ա.-ն և 1969թ. ծնված Ռ. Մ.-ն:
Վնասի չափը պարզվում է:
Այս մասին տեղեկացնում են ԱՀ ոստիկանության պաշտոնական կայքից։