ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ Գավառի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Ազատության փողոցի շենքերից մեկի նկուղում 39-ամյա մի բնակիչ ապօրինի թմրամիջոց է պահում:
«Ապրիլի 25-ին նրա բնակարանի զննությամբ հայտնաբերվեցին մարիխուանայի նմանվող զանգվածներ՝ ընդհանուր 50 գրամից ավելի քաշով: Հետագա միջոցառումներով պարզվեց, որ հայտնաբերվածը պատկանում է տանտիրոջ մորեղբորը, որը Կարմիրգյուղի 66-ամյա բնակիչ է: Բացատրական աշխատանքի արդյունքում նա ներկայացավ ոստիկանության Գավառի բաժին և խոստովանեց, որ թմրանյութն իրենն է, պատրաստել է նախորդ տարի աշնանը:
- Ոստիկանությունը որպես անհետ կորած որոնում է Ասյա Օհանյանին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
- Ոստիկանություն Կալաշնիկովի գնդացիրներ և ինքնաձիգներ են հանձնել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասվում է հաղորդագրության մեջ: