ՌԻԱ Նովոստի-ի հաղորդմամբ՝ Apple-ը ներկայացրել է iPhone 13, 13 mini, 13 Pro և 13 Pro Max մոդելները: Սմարթֆոնները ցուցադրվել են ընկերության սեպտեմբերյան շնորհանդեսին։
Սմարթֆոնների դիզայնի հիմնական նորամուծություններից մեկը փոքրացված էկրանն է՝ FaceID համակարգի գործարկումից ի վեր առաջին անգամ: IPhone 13-ը և 13 mini-ն ստացել են տեսախցիկի այլ դասավորություն. այժմ դրանք շարված են անկյունագծով: Մնացած ամեն բանով սմարթֆոններն արտաքուստ նման են նախորդներին:
IPhone-ի Pro տարբերակները հագեցած են OLED էկրաններով՝ պատկերի թարմացման 120 Հց բարձր հաճախականությամբ, տեխնոլոգիան ստացել է ProMotion անվանումը: Apple-ը խոստանում է, որ ծրագրակազմը օպտիմալացված կլինի սմարթֆոնների նոր հնարավորությունների համար:
- WhatsApp-ում մոտակա ձեռնարկությունները գտնելու վերաբերյալ նոր գործառույթ է ավելանում
- Նոր գաջեթները ներկայացնելուց հետո Apple-ի բաժնետոմսերի գները նվազել են
Նոր 5 նանոմետր Apple Bionic A15 պրոցեսորը բոլոր նորույթների ապարատային հարթակն է: Արտադրողականությունը, ներառյալ՝ գրաֆիկան, կրկին բարելավվել է: Արհեստական բանականության օգտագործմամբ առաջադրանքների հետ աշխատանքը ևս զգալիորեն բարելավվել է: Օգտագործվել է էկրանի կառավարման նոր ենթահամակարգ:
IPhone 13-ը և 13 mini-ն ստացել են նոր լայնանկյուն տեսախցիկ, սակայն թույլատրելիությունը մնացել է նույնը՝ 12 մեգապիքսել: Apple-ը հայտնել է, որ լայնանկյուն տեսախցիկով ավելի լավ է նկարել լույսի պակասի դեպքում: Վիդեո նկարելիս սմարթֆոնները կարող են ֆոնը աղոտ դարձնել . նախկինում դա հնարավոր չէր անել iPhone-ով:
Կարևոր նորամուծություն է երիտասարդ մոդելներում հիշողության նվազագույն սանդղակի ավելացումը. այժմ այն սկսվում է 128 ԳԲ-ից: Առաջին անգամ կհայտնվի 1 ՏԲ հիշողության ծավալով տարբերակ:
Նոր iPhone-ները ստացել են ավելի մեծ մարտկոցներ. Apple-ը խոստանում է ավտոնոմության բարձրացում միջինում 1.5-2 ժամով: Հավաքածուի մեջ լիցքավորիչներ չեն լինի:
ԱՄՆ-ում iPhone 13 mini-ի ամենացածր արժեքը սկսվում է 699 դոլարից: Ամենաթանկը կլինի iPhone 13 Pro Max-ը, որը կարժենա 1099 դոլար (80 հազար ռուբլի): Ամերիկյան շուկայում նախնական պատվերը կսկսվի սեպտեմբերի 17-ին, իսկ սմարթֆոնները վաճառքը կմեկնարկի սեպտեմբերի 24-ին: