Հունիսի 11-ին Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Կուկը Twitter-ի իր էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ նշվում է, որ Apple-ը 100 միլիոն դոլար կծախսի ռասսայական անհավասարության դեմ պայքարի նախագծի վրա:
«Անավարտ աշխատանքը, որն ուղղված է ռասսայական հավասարությանն ու արդարությանը հասնելուն, մեզնից պահանջում է հաշիվ տալ: Այս իրավիճակը պետք է փոխվի, ուստի Apple-ը պարտավորվում է լինել այս փոփոխության շարժիչ ուժը: Ես հպարտ եմ այսօր հայտարարելու Apple-ի՝ Ռասսայական հավասարության և արդարության նախաձեռնության մասին»,- գրել է Կուկը:
Նախաձեռնության նպատակն է բարձրացնել էթնիկ փոքրամասնությունների անդամների ներկայացվածությունը ընկերության աշխատակազմում և սերտորեն համագործակցել մատակարար այն ընկերությունների հետ, որոնց սեփականատերերը սևամորթներն են:
The unfinished work of racial justice and equality call us all to account. Things must change, and Apple's committed to being a force for that change. Today, I'm proud to announce Apple’s Racial Equity and Justice Initiative, with a $100 million commitment. pic.twitter.com/AoYafq2xlp
— Tim Cook (@tim_cook) June 11, 2020