Apple-ը կրիպտոարժույթ չի թողարկի

Ամենադիտվածներ

Apple-ը սեփական կրիպտոարժույթ չի թողարկի, և մյուսներին էլ խորհուրդ է տալիս նույնն անել։ Apple-ի ղեկավար Թիմ Քուկը մեծ հարցազրույց է տվել ֆրանսիական Les Echos պարբերականին՝ բացատրելով, թե ինչու իր ընկերությունը երբեք սեփական կիրպտոարժույթ չի թողարկի, ինչպես նաև թե ինչու դա չպետք է անեն մրցակիցները։ Խոսքն առաջին հերթին տեղում դոփող Facebook Libra նախագծի մասին է։ Այս մասին տեղեկացնում է HighTech+-ը։

«Ես խորապես համոզված եմ, որ փողը պետք է մնա պետության ձեռքում։ Ես չեմ ընդունում մասնավոր խմբի ստեղծած մրցակցող արժույթի գաղափարը։ Մասնավոր ընկերությունները չպետք է իրենց ազդեցությունն ուժեղացնեն այդկերպ։ Փողը, ինչպես և պաշտպանությունը, պետք է մնան պետությունների ձեռքում, դա է նրանց առաքելության հիմքը։

Մենք ընտրում ենք մեր ներկայացուցիչներին, որպեսզի նրանք կատարեն պետական գործառույթներ։ Ընկերություններին չեն ընտրում, և դրա համար նրանք չպետք է աշխատեն այդ տարածքում»։

Apple-ը վերջերս ներկայացրել է ֆինանսական արտադրանքը՝ վարկային քարտ անվճար սպասարկմամբ։ Երբ Քուկին հարցրին, թե նախատեսում է արդյոք արտադրանքը ներկայացնել Ֆրանսիայում, նա ընդգծեց, որ ընկերությունը բանկ չի դառնալու և դուրս է գալիս նոր շուկաներ միայն գործընկերների հետ համագործակցությամբ։ ԱՄՆ-ում Apple Card-ը թողարկվել է Goldman Sachs ներդրումային բանկի հետ միասին։ Նրա խոսքով՝ Apple-ը մոնոպոլիայի չի ձգտում։

«Աշխարհին ևս մեկ վարկային քարտ պետք չէ, այն հարկավոր է նորից հայտնաբերել»,-նշել է նա։

Բացի դրանից՝ Քուկի խոսքով՝ Apple առաքելության կենտրոնում երբեք ցանկացած շուկայի մոնոպոլացումը չի եղել։ Ընկերությունը ջանացել է առաջարկել հարմար և եզակի տեխնիկական լուծումներ, նոր գաղափար, որպեսզի ներգրավի պոտենցիալ գնորդներ։ Թեև հիմա, ընդգծել է նա, հենց Apple-ն է աշխարհի ամենախոշոր հարկատուն։

Ամենաթարմ