Apple ընկերությունը որոշել է լիովին հրաժարվել iTunes-ից, հայտնում է Bloomberg գործակալությունը:
Դրա փոխարեն կգործարկվեն ինքնուրույն հավելվածներ՝ երաժշտության, հեռուստատեսության համար՝ macOS 10.15-ով։
«Երեք նոր հավելված կլինի Mac-ի համար. Music, TV և Podcasts, որոնք կփոխարինեն iTunes-ին։ Դա համապատասխանում է iPhone-ի և iPad-ի համար Apple-ի մեդիա-հավելվածների ռազմավարությանը։ Առանց iTunes-ի Apple-ի գաջեթները կարելի է կառավարել Music հավելվածի միջոցով»,- նշված է գործակալության հաղորդագրության մեջ։
Ըստ նախնական տվյալների՝ ընկերության տնօրեն Թիմ Քուկը փոփոխությունների մասին կհայտարարի WWDC 2019 համաժողովում: Համաժողովը կմեկնարկի հունիսի 3-ին:

