Ապրիլի 19-ը կնշվի որպես Հարկ վճարողի օր

Հրապարակող՝

«Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային համաժողովը կանցնի Ծաղկաձորում

Ամենադիտվածներ

Կառավարությունը Ազգային ժողով է ներկայացրել՝ Հարկային օրենսգրքում և «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ։

Փոփոխությունների շրջանակում Կառավարությունը նախատեսում է նորմատիվ հիմքեր ապահովել որդեգրած քաղաքականության համար, այն է՝ խրախուսել հարկային կամավոր կարգապահություն, գործունեության բարենպաստ պայմաններ ստեղծել օրինապահ հարկ վճարողների համար և առավել ամրապնդել արկային մարմին – հարկ վճարող գործընկերային հարաբերությունները։

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության ներկայացրած այս նախագիծը՝ 78 կողմ, 3 դեմ և 21 ձեռնպահ ձայների հարաբերությամբ։

Արդյունքում՝ ներդրվելու է օրինապահ հարկ վճարողների խրախուսման համակարգ, իրականացվելու է հարկ վճարողի օրինապահ վարքագիծը խրախուսող միջոցառումներ։ Սրանցից բացի՝ ապրիլի 19-նն էլ կսահմանվի որպես Հարկ վճարողի օր։

Ամենաթարմ