Արագածոտնի Թեմի հոգևորականաց դասի հայտարարությունը

Հրապարակող՝

Արագածոտնի Թեմի հոգևորականաց դասի հայտարարությունը

Արագածոտնի Թեմի հոգևորականաց դասը հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով վերջին ամիսներին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հանդեպ դրսից և ներսից իրականացվող հարձակումներին։ Հոգևորականները վերահաստատել են իրենց հավատարմությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վարդապետությանը, նվիրապետությանը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին։

Հայտարարության մեջ խստորեն դատապարտվում են Սուրբ Պատարագի արարողության ընթացքում Վեհափառ Հայրապետին վերաբերող հատվածների միտումնավոր զեղչումները՝ դրանք որակելով որպես հակականոնական և պառակտիչ դրսևորումներ։ Հոգևորականաց դասը կոչ է անում հավատարմորեն հետևել Եկեղեցու կանոններին, Ավետարանի ճշմարտությանը և Աստծուն ծառայել սրբությամբ ու արդարությամբ։

Հայտարարության վերջում ընդգծվում է հոգևորականների պատրաստակամությունը՝ շարունակելու ծառայել Եկեղեցու պայծառությանը և լինել անդադար աղոթակից։ Նրանք կոչ են անում բոլորին պահպանել հնազանդություն և խոնարհություն՝ հանուն եկեղեցու միասնության և հավատքի ամրապնդման։

Ամենաթարմ