Երեկ՝ հուլիսի 31-ին, Դատավորների ընդհանուր ժողովում որոշում է կայացվել Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի վերաբերյալ։
Որոշվել է ՍԴ դատավորի թեկնածու առաջադրել Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանին։
Ինչպես նաև Վճռաբեկի դատավոր Ստեփան Միքայելանն էլ ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ։
Հիշեցնենք, որ ՍԴ դատավորի երեք թափուր պաշտոնի համար թեկնածուներ են առաջադրում Կառավարությունը, Դատավորների ընդհանուր ժողովը և նախագահը։ Կառավարության թեկնածուն Վահրամ Ավետիսյանն է։ Թեկնածու առաջադրեց նա Դատավորների ընդհանուր ժողովը։ Այս պահին ՍԴ դատավորի թեկնածու չի առաջադրել միայն նախագահը։