fbpx
Հասարակություն

Լիտվացի մի խումբ պատգամավորներ առաջարկել են Հայ առաքելական եկեղեցին ճանաչել որպես ավանդական կրոնական համայնք

Լիտվայի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ առաջարկել են պետության կողմից ճանաչված ավանդական կրոնական ինը կազմակերպությունների ներկայիս ցանկին ավելացնել Հայ առաքելական եկեղեցին, որն, ըստ նրանց, Լիտվայի հնագույն կրոնական համայնքներից է: Այս մասին հաղորդում է լիտվական Delfi պարբերականը:

«Լիտվայում Հայ առաքելական եկեղեցու հետևորդների պատմությունը սկսվում է 14-րդ դարի երկրորդ կեսից, ինչը նշանակում է, որ նրանք Լիտվայում ավելի երկար են ապրում և դավանում իրենց կրոնը, քան ավանդական ճանաչված որոշ կրոնական համայնքների և ասոցիացիաների անդամները», – բացատրական գրության մեջ նշում են օրենքի փոփոխության հեղինակները։

Նրանք նշում են, որ Լիտվան տարիներ շարունակ ունեցել է կայուն հայկական սփյուռք։ Անցյալ տարվա համապետական մարդահամարը ցույց է տվել, որ Լիտվայում ապրում է 1125 հայ: Պետության կողմից ճանաչված ինը կրոնական համայնքներն ու ասոցիացիաները հետևյալն են՝ հռոմեական կաթոլիկ, հունական կաթոլիկ, ավետարանական-լյութերական, ավետարանական բարեփոխված, ռուս ուղղափառ, հին հավատացյալ, հուդայական, սուննի մուսուլմանական և կարաիմական:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ