Սամվել Գևորգյանը Facebook-ի իր էջում գրել է․
«Այս գրառմամբ ցանկանում եմ հանդես գալ նախաձեռնությամբ և առաջարկությամբ, որ հաջորդ, 2021թ. աշխատանքային տարին սկսենք հունվարի 3-ին:
Եթե օրենքը չփոխվի, ապա հաջորդ տարի ստիպված են լինելու աշխատանքային տարին սկսել հունվարի 11-ին: Նայեք 2021թ. հունվար ամսվա օրացույցը, ամեն ինչ պարզ կլինի: Նույնիսկ պատկերացնելն է սարսափելի: Երբ որ տարին սկսվում է յոթ օր, յոթ գիշեր ուտել-խմելով, այդ հեքիաթի ավարտն այնքան էլ գրավիչ չի լինում:
Անընդունելի է, որ մեր նման երկրում հունվարի մոտ կեսը լինի ոչ աշխատանքային: Այս մասին տարիներ շարունակ բազմիցս գրել եմ, նաև իմ քանի կոլեգաներ: Այս թեման ավելի ակտուալ է դառնում ՀՆԱ-ի մասին բազմաչարչար քննարկումների համատեքստում:
Ինչպե՞ս կարող ենք ավելացնել ՀՆԱ-ն երբ տարին սկսում ենք ոչ աշխատանքային ամբողջականշաբաթով, հետո էլ մի քանի օր, հետ-արձակուդային ստրեսով:
Ինչպե՞ս կարող ենք ավելացնել ՀՆԱ-ն, երբ երկար արձակուրդների պատճառով Հայաստանի տասնյակ հազարավոր քաղաքացիներ տոնական մի քանի օրերն անցկացնում են Վրաստանում` ծախսելով տասնյակ միլիոնավոր դոլարներ ու ավելացնելով Վրաստանի ՀՆԱ-ն: Դրա համար էլ Սահակաշվիլու լեզուն երկարում է:
Ինչպե՞ս է հնարավոր ավելացնելլ ՀՆԱ-ն, երբ զարգացած երկրներում սկսում են աշխատել հունվարի 2-ից, իսկ մեր արտադրություններն ու գրասենյակները փակ են մինչև հունվարի 8-ը: Ինչքան համագործակցության հնարավորություններ են կորում:
ԻՆչպե՞ս է հնարավոր ավելացնել ՀՆԱ-ն, երբ ժողովրդի նվազագույնը 1/3-ը, տարվա վերջին մեկ շաբաթը զբաղված է առևտրով և Նոր տարվա պատրաստությամբ: Իհարկե, առևտուրը ավելացնում է ՀՆԱ-ն, սակայն այդ նույն առևտուրը հավասարաչափ կբաշխվի նաև հունվար ամսվա ընթացքում,այլ ոչ թե բոլոր խանութները պարապ կմնան հունվարի սկզբին` Ժողովրդի ձեռքը փող չի մնացել պատճառաբանությամբ:
Ինչպես է հնարավոր ավելացնել ՀՆԱ-ն, եթե մարդիկ պարզապես չենք աշխատում: Օրինակ, դեկտեմբերի30-ին հայտարարել ենք մեկ 2,500,000 դրամի յոթ դրամաշնորհային ծրագիր ՏՏ սկսնակ ընկերությունների համար, հայտերի ներկայացման հունվարի 13-ի ժամկետով ու շատերը բողոքում են, թե ինչպես այդ հայտը լրացնենք (որի համար 4-8 ժամ է հարկավոր) , չէ որ հանգստյան օրեր են: Դե պարզ է, դեկտեմբերի 30-հունվարի 13 ընթացքում կա 15 օրացույցային և ընդամենը 4 աշխատանքային օր:
Կարելի է շատ օրինակներ և փաստեր բերել: Կան նաև հիմնավորված հակափաստարկներ: Սակայն, մի բան հստակ է. այսպես շարունակելը սխալ է:
Այնպես որ, արդեն ժամանակն է դիմելու ՀՀ կառավարություն , National Assembly of Armenia / Ազգային ժողով, ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով` առաջարկելով փոփոխություններ մտցնել «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐԻ ՄԱՍԻՆ» օրենքում և ոչ աշխատանքային օրեր սահմանել միայն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը, 2-ը և 6-ը:
Եթե միանում եք այս նախաձեռնության, ապա գրեք մեկնաբանություն «Կողմ եմ» կամ տարածեք»:
https://www.facebook.com/samvelbsc/posts/10213821646408569