fbpx
Քաղաքականություն

ԱՄՆ-ում առաջարկվում է Հայաստանին 50 մլն, իսկ Արցախին՝ 2 մլն աջակցություն հատկացնել

Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի արտաքին հատկացումների կոմիտեում քննարկվելու է գալիք տարվա ֆինանսական հատկացումների և օժանդակության մասին փաստաթուղթը, որում խոսվում է նաև Հայաստանին ու Արցախի ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին։

Այսպիսով՝ Հայաստանի համար նախատեսվում է առնվազն 50 միլիոն դոլարի աջակցություն, իսկ Արցախին՝ 2 միլիոն դոլարի՝ ականազերծման նպատակով։

Այս մասին տեղեկանում ենք Ամերիկայի Հայկական Համագումարի տեղեկատվական բաժնից։

Նշվում է, որ փաստաթղթով արգելվում է զենքի վաճառքը Թուրքիայի նախագահի անվտանգության ծառայությանը ու կարևորվում է 907-րդ բանաձևի կարևորությունը։ Սա հենց այն նույն բանաձևն է, որով կասեցվում է ԱՄՆ ուղիղ աջակցությունը Ադրբեջանին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ